25 մայիսի 2009 - 23:12 AMT
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն սկսում է իր բանկոմատներով MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերի սպասարկումը
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն սկսում է իր բանկոմատներով MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերի սպասարկումը: Այսպիսով, բանկի բոլոր բանկոմատները սպասարկում են ArCa, MasterCard - VISA քարտեր, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: VISA քարտերի սպասարկումը կատարվում է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ:
Հանդիսանալով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ լիիրավ իրավահաջորդը, ստեղծվել է 1991 թվականին:

Բանկը հանդիսանում է «Տուրան-Ալեմ» ԲԸ, «ԲՏԱ Բանկ» ՍՊԸ (Ռուսաստան), «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ (Բելոռւս), «Temirbank» ԲԸ (Ղասախստան), «ԲՏԱ Բանկ» ԲԸ (Վրաստան), «Օմսկ-Բանկ» ԲԲԸ (Ռուսաստան), «Բնակ ԲՏԱ (Կազան)» ԲԿԲ (ԲԲԸ) (Թաթարստան), «ԲՏԱ Բանկ» ԲԲԸ (Ղրղզստան), «ԲՏԱ բանկ» ԲԲԸ (Ուկրաինա) ռազմավարական գործընկերը:
2009 թվականի մարտի 31-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5 573 087 հազ. դրամ, ակտիվներ` 9 850 961 հազ. դրամ, պարտավորություններ` 4 277 874 հազ. դրամ: