26 մայիսի 2009 - 00:07 AMT
Ժիրայր Սեֆիլյանը կրկին ԼՂՀ քաղաքացիություն է խնդրում
Մայիսի 25-ին «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Դիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի հանրապետության քաղաքացի դառնալու իմ դիմումը հայտնի պատճառով մերժվում է, եւ առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, ուստի դիմում եմ Ձեզ ստանալու ԼՂՀ քաղաքացիություն»: ԼՂՀ նախագահին դիմում է հղել «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն»: