26 մայիսի 2009 - 13:45 AMT
Օդեսսայում Հայաստանի առաջին հանրապետության օրը կնշեն տոնական համերգով
Ուկրաինայի հայերը Հայաստանի առաջին հանրապետության օրը կնշեն մեծ տոնական համերգով Օդեսսայի հայկական մշակութային կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին: Համերգում հանդես կգան տեղի պարի ու երգի համույթները, ինչպես նաեւ հյուրեր այլ մարզերից:

Տոնակատարության կազմակերպիչն Օդեսսայի հայ համայնքն է: Համերգների կազմակերպումը Առաջին հանրապետության օրը Ուկրաինայի տարբեր մարզկենտրոններում ավանդական է դառնում եւ անցնում է մեծաթիվ հանդիսականի մասնակցությամբ: