26 մայիսի 2009 - 14:55 AMT
Մոսկվան առաջարկել է Վրաստանին բացել «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը
Վրաստանի ԱԳՆ-ն պատրաստ է ձեռնամուխ լինել ռուսական կողմի հետ խորհրդակցություններին վրաց-ռուսական սահմանում «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Գվիներիան:

Մայիսի 25-ին Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ՌԴ շահերը, փոխանցել է անցակետի բացման մասին Մոսկվայի առաջարկն, որն երկու տարի առաջ ռուսական կողմը փակեց առանց որեւէ նախազգուշացման միակողմանի կարգով: «Հաշվի առնելով վրաց եւ ռուս ժողովրդների շահերը, մենք պատրաստ ենք բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,-ասել է Գվիներիան:

Նախկինում «Վերին Լարսի» անցակետը բացելու մասին խնդրանքով վրացակն կողմին էր դիմել պաշտոնական Երեւանը: