Մարտի 12-ին, ժամը 21:25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում հայտնաբերված տղամարդու դիակի մասին, որի դուրսբերման համար պահանջվել է փրկարարների աջակցությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 4 մետր խորության ճնշման ավազանից դուրս են բերել դին և փոխանցել շտապօգնության աշխատակիցներին։