Գումրիի քաղաքապետի «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում հայտնել է իր ֆինանսական միջոցների, անշարժ գույքի, ավտոմեքենաների և թանկարժեք հավաքածուների մասին, հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ հայտարարագրի, Բարսեղյանի եկամուտը կազմել է 18 մլն 235 հազար դրամ և 1 736 դոլար։ Վերջինս նշել է, որ դոլարային եկամուտն ստացել է YouTube-ի գովազդից, իսկ դրամային եկամուտները ներառում են․
Բարսեղյանը նաև հայտարարագրել է 29 մլն 140 հազար դրամ, 4200 եվրո, 3530 դոլար և 58 ֆիլիպինյան պեսո։ Նրա անշարժ գույքն ընդգրկում է մեկ բնակելի տուն Գյումրիում, երեք հողամաս Գյումրիում և ևս երեք հողամաս՝ Լոռու Վահագնի գյուղում։
Նրա ավտոմեքենաների ցանկում ներառված են երեք «Ֆորդ» մակնիշի մեքենաներ՝ 2012, 2006 և 2018 թվականների արտադրության։
Բարսեղյանը հայտնի է նաև իր թանկարժեք իրերի ու հավաքածուների հանդեպ սիրով։ Նա հայտարարագրել է․
«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարագրել է բարձր եկամուտներ և մեծ գույք
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է բարձր եկամուտներ, բիզնեսներ և գույք, հայտնում է Aravot.am-ը։
Սիմոնյանը, որը «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է և մի շարք ընկերությունների հիմնադիր, հայտարարել է հետևյալ եկամուտները․
Դրամական միջոցների առումով թեկնածուն հայտարարագրել է 150 մլն դրամ (կանխիկ), 1 մլն դրամ (ոչ կանխիկ), 15 հազար ԱՄՆ դոլար, 8 հազար եվրո, 980 հազար ռուսական ռուբլի (բոլորը կանխիկ)։
Սիմոնյանը «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի և «Էկոնովա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն է, իսկ «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս։
Նա նաև հայտարարագրել է 120 քմ մակերեսով բնակարան Գյումրու Անի թաղամասում (համասեփականություն), երեք արտադրամաս և մեկ կաթսայատուն Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, պահեստ Գյումրիի Հացիկի խճուղում։
Թեկնածուն ունի 2015 թվականի արտադրության BMW X5 DRIVE ավտոմեքենա, որը պատկանում է իրեն ամբողջությամբ։
Հայտարարագրում թանկարժեք գույք չի նշվել։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում տեղի կունենան մարտի 30–ին։