20 մարտի 2025 - 15:51 AMT
Նոր արշավ IDBank-ից` Հաճախորդների օրվա կապակցությամբ

IDBank-ը նոր արշավ է նախաձեռնել Հաճախորդների օրվա կապակցությամբ, որը նշվում է մարտի 19-ին։

Հաճախորդների միջազգային օրը ամեն տարի յուրահատուկ ձևով նշելը Բանկը գեղեցիկ ավանդույթի է վերածել։ Այս տարվա նվերն էլ հաճախորդներին «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդի ավելի շահավետ տոկոսադրույքներն են։

Դա նշանակում է, որ մարտի 19-21-ը այն ֆիզիկական անձանց համար, ովքեր կներդնեն «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդ սկսած 10,000 ՀՀ դրամից մինչև 5,000,000 ՀՀ դրամ Բանկի մասնաճյուղերում և Idram&IDBank հավելվածով՝ տոկոսադրույքները կսահմանվեն հրապարակված տոկոսադրույքներից 0.5-ով բարձր։

IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ հենց այս արշավն ընտրելը պատահական չէր, քանի որ վերջին շրջանի Բանկի տարբեր նախաձեռնություններ նպատակ ունեն խթանել խնայելու մշակույթը հաճախորդների շրջանում:

«Այս անգամ էլ ցանկանում ենք առիթը օգտագործել՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին, շնորհավորելու նրանց և տալու առավել շահավետ պայմաններով Ավանդ ներդնելու հնարավորություն», - ասել է Սեդա Ավագյանը։

Եթե նախկինում առցանց ներդրված ավանդների տոկոսադրույքները մասնաճյուղում ներդրվածների համեմատ ավելի բարձր էին 0․3%-ով, ապա այս արշավի շրջանակում հավելյալ 0․3%-ով ավելի տոկոսադրույք չի գործի։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։