26 մայիսի 2009 - 22:53 AMT
Պատանիների ԱԱ-ին վեց հավաքականների կազմում հայտագրված են ութ հայ բռնցքամարտիկներ
Առաջին անգամ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մայիսի 23-30 կայացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մի շարք հավաքականների կազմում ութ բռնցքամարտիկներ ազգությամբ հայ են:

Հայ բռնցքամարտիկները այլ հավաքականների կազմում`

Ռուսաստան` Տիգրան Ուզլյան (52 կգ ք/կ), Գեորգի Մանուկայն (54 կգ ք/կ)
Ուկրաինա` Տիգրան Սիմոնյան (50 կգ ք/կ), Գեւորգ Մանուկայն (80 կգ ք/կ)
Վրաստան` Վենեդիկտ Երանուսյան (46 կգ ք/կ)
Իրան` Արման Անջադյան (50 կգ ք/կ)
Իսրայել` Գուրգոն Վարդավյան (60 կգ ք/կ)
ԱՄՆ` Գեորգի Մանույան (54 կգ ք/կ)

Բոլոր վերը թվարկված հայ բռնցքամարտիկներից միայն Գեորգի Մանուկյանն ու Գեւորգ Մանույանն են հաջող ելույթ ունեցել եւ քառորդ եզրափակչի ուղեգրեր ստացել: