Հայաստանի մարմնամարզության հավաքականի երկու անդամ՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հաջողությամբ են հանդես եկել Անթալիայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլի որակավորման փուլում՝ դուրս գալով եզրափակիչ:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ցուցադրել է գերազանց արդյունք՝ հավաքելով 14.483 միավոր։ Այս ցուցանիշով նա գրավել է առաջին տեղը և անցել եզրափակիչ, հայտնում է Արմենպրեսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օղակների վարժությունում եզրափակիչ է դուրս եկել նաև հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը։