Մի շարք իսպանական ակումբների սկաուտներ ներկա են գտնվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպմանը, որտեղ Հայաստանի և Վրաստանի հավաքականները մրցել են միմյանց դեմ։ Նրանք հետևել են Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի խաղին, հայտնում է Metaratings–ը։
Խոսքը «Բետիսի», «Սևիլիայի» և «Լեգանեսի» սկաուտների մասին է։
Մարտի 20-ին կայացած փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտություն է կրել Վրաստանից։ Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ լինելով մեկնարկային կազմում։
Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել են, որ Տիկնիզյանի խաղին տարբեր ժամանակահատվածներում հետևել են «Սևիլիան», «Լեգանեսը» և «Ժիրոնան»: