26 մայիսի 2009 - 23:48 AMT
«Դաշնակցությունը» գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափն ամենաընդունելին է
ՀՅԴ խմբակցության կողմից առաջադրված պատգամավոր Արմեն Ռուստամյանը , այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած ԵԱՀԿ ՄԽ-ը վարկաբեկելու Ադրբեջանի փորձերին, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար լավագույն ձեւաչափը հանդիսանում է հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Թեեւ գոյություն ունեն որոշ տարաձայնություններ, սակայն ակնհայտ է, որ բանակցությունների սեղանի շուրջ հավասարակշռությունը ձեռք է բերվում հենց այդ ձեւաչափի հաշվին: ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շահավետ չէ նախ եւ առաջ Ադրբեջանի համար, քանի որ թույլ չի տալիս գործընթացում ներառել Թուրքիային` առավել շահավետ, ակտիվ դիրքերով», - հայտարարել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ձեւաչափի փոփոխումը հնարավորություն կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներառել նոր երկրներ, ինչը բացասաբար կանդրադառնա հարցի լուծման վրա:

Արմեն Ռուստամյանը նաեւ նշել է, որ ՀՅԴ-ը միշտ կողմ է եղել բանակցային գործընթաց Ղարաբաղի վերադարձմանը: