27 մայիսի 2009 - 14:53 AMT
2009-ի վերջում սպասվում է «Անելիք» համակարգով դրամական փոխանցումների նվազում 10-30 տոկոսով
2009-ի վերջում սպասվում է «Անելիք» համակարգով դրամական փոխանցումների նվազում,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է բանկի կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի հետեւանքները` մեր գնահատմամբ ընթացիկ տարվա վերջում սպասվում է դրամական փոխանցումների նվազում 10-30 տոկոսով»,- ասել է նա:

Մկրտչյանը նշել է, որ «Անելիք բանկը» հայկական այն յուրահատուկ բանկերից է, որն ունի սեփական «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը: Բանկի դրամական փոխանցումների համակարգն աշխատում է ավելի քան 200 բանկերում, աշխարհի 100 երկրներում: «Դրա համար բնական է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի վրա, որտեղ նկատելի է դարձել դրամական փոխանցումների նվազումը»,- պարզաբանել է Մկրտչյանը:

Հայաստանում բանկային համակարգն իր վրա կրել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածները, ինչի արդյունքում շատ բանկերի շահույթը կրճատվել է մոտ 20 տոկոսով, նրանց կողքից չի անցել նաեւ դրամի մարտյան արժեզրկումը: Այնուամենայնիվ, առաջին եռամսյակն արդեն անցել է, եւ մնում է սպասել լավագույնին: Այն մասին, թե ինչպես է «Անելիք բանկը» լուծում առկա խնդիրները, ապագայի հետ ծրագրերով PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է բանկի կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ