28 մարտի 2025 - 15:44 AMT
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկել են ԶՈւ կերպափոխման հարցեր

Մարտի 28-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ, կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: