27 մայիսի 2009 - 20:29 AMT
Երեւանում տեղի կունենա «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» թեմայով խորհրդաժողովը
Մայիսի 29-ին Երեւանում տեղի կունեա «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» 3-րդ խորհրդաժողովը: Այն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում եւ գյուղական համայնքներում 2008-2009 թթ. ընթացքում իրականացված ծրագրերը, զարգացման խնդիրները եւ հնարավորությունները: Փորձագետների կողմից կներկայացվեն համայնքների զարգացմանն ուղղված կրթական եւ առողջապահական ծրագրեր, կքննարկվեն իրավական հարցեր, որոնց թվում է միջհամայնքային միավորումների հիմնադրման նշանակությունը, համայնքային սեփականության, մասնավորապես` հողօգտագործմանն առնչվող հիմնախնդիրները, գյուղատնտեսական ապրանքների առեւտուրը եւ այլն:

Որպես գլխավոր զեկուցող հանդես կգա Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: