27 մայիսի 2009 - 21:44 AMT
Երեւանում մեկնարկել է Վիտալի Զաստուխովի անվան բասկետբոլի մրցաշարը
Երեւանում մեկնարկել է լեգենդար խորհրդային բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովի անվան բասկետբոլի մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում են թիմեր Գյումրիից, Գորիսից, Լեռնային Ղարաբաղից, Արթիկից, ինչպես նաեւ 4-ական թիմ Երեւանից: Կանանց մրցումներին մասնակցում է 4 թիմ Երեւանից, եւ թիմեր ԼՂՀ-ից, Գյումրիից եւ Վանաձորից:

Վիտալի Զաստուխովը ծնվել է 1947թ.: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն 1969թ., իսկ 1965-68թթ. հանդես է եկել «Սպարտակի» համար (Երեւան), 1969-71թթ.` Մոսկվայի «Դինամոյի» համար, իսկ 1972-77թ.` Երեւանի ՍԿԻՖ-ի համար, 1972թ-` եղել է ՍԿԻՖ-ի խաղացող մարզիչ: Եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սպորտային խաղերի մեթոդկաբինետի վարիչը, Հայկ.ԽՍՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ:

Կյանքի վերջին տարիներին Զաստուխովն ապրել է ԱՄՆ-ում: Վախճանվել է 2004թ. գլխուղեղի հիվանդությունից: