27 մայիսի 2009 - 21:58 AMT
«ԱՐՄԵՆԲՐՈԿ»-ը հայտարարում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման ավարտի մասին
«ԱՐՄԵՆԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ավարտի մասին, հաղորդում է ներդրումային ընկերության մամլո ծառայությունը: Բաժնետոմսերի թողարկումն իրականացվեց բաց բաժանորդագրության եղանակով, որի արդյունքում տեղաբաշխվեց ձայնի իրավունք տվող 861 652 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմեց 904 634 600 ՀՀ դրամ: Ներկայումս արդեն սկսվել է` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում բաժնետոմսերի ցուցակման համար ցուցակման հայտի - փաստաթղթերի փաթեթի ձ-ավորման գործընթացը:

Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանված էր 1050 ՀՀ դրամ:

Թողարկման խորհրդատուն - գլխավոր տեղաբաշխողը «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն էր: Տեղաբաշխման ընթացքում ստեղծվեց տեղաբաշխման խումբ, որի անդամ դարձավ նա- «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն:

Բաժնետոմսերի այս թողարկումը - տեղաբաշխումը Հայաստանի կապիտալի շուկայում դարձավ առաջին լայնածավալ հրապարակային ներդրումային ծրագիրը, որն իր ծավալներով - մասնակիցների թվով իր նախադեպը չի ունեցել: Տեղաբաշխմանը մասնակցեցին 1023 ներդրողներ, մինչդեռ Հայաստանում մինչ օրս 1000-ից ավել բաժնետեր են ունեցել հաշված ձեռնարկություններ, որոնց բաժնետերերի նման կազմը ձ-ավորվել էր հետմասնավորեցման գործընթացների արդյունքում:

Տեղաբաշխմանը մասնակցեցին անհատ - իրավաբանական անձ հանդիսացող ներդրողներ Հայաստանից - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նա- այլ երկրներից` մասնավորապես, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից: Տեղաբաշխման նման լայն աշխարհագրությունը փաստում է նա- այն մասին, որ միջազգային բիզնեսը - օտարերկրյա ներդրողները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը - նրա գործարար միջավայրի արդյունավետությունը:

Համաշխարհային տնտեսությունում ներկայումս առկա ճգնաժամային իրավիճակի, առաջատար ֆոնդային ինդեքսների անկման - արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների պայմաններում հրապարակային տեղաբաշխման միջոցով ավելի քան 900 մլն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական միջոցների ներգրավումը օբյեկտիվորեն մեծ հաջողություն կարող է համարվել: Պակաս կար-որ չէ նա- հայկական - օտարերկրյա ավելի քան 1 000 ներդրողների ներգրավման փաստը, ինչը վկայում է զարգացման նման ծրագրերի գրավչության - Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ ներդրողների ունեցած վստահության մասին:

«ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն իր վստահությունն է հայտնում որ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման փորձը կար-որ դեր կունենա Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացման - հետագայում մեծ թվով նման ծրագրերի խթանման գործում: