28 մայիսի 2009 - 14:35 AMT
Հայաստանի նախագահը չի բացառում, որ կարող է օգտագործել համաներման իր իրավունքը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ Հանրային Խորհրդին կոչ է արել իրեն դիմել անցյալ տարվա մարտի 1-ի գործով դատապարտված եւ հետաքննության մեջ գտնվողներին համաներելու խնդրանքով: Այդպիսի հայտարարությամբ նա լրագրողների առջեւ հանդես է եկել այսօր Սարդարապատի հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Այդ դեպքում նա կկարողանա համապատասխան առաջարկով դիմել երկրի խորհրդարան: «Սակայն, այդ մասին խնդրանքը պետք է հիմնավորված լինի, որպեսզի ես կարողանամ օգտագործել համաներման իմ սահմանադրական իրավունքը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: