28 մայիսի 2009 - 16:52 AMT
Երեւանի պետական կամերային երգչախումբը մասնակցել է Ռուսաստանում Հարության տոնին նվիրված փառատոնին
Երեւանի պետական կամերային երգչախումբը (ԵՊԿԵ) մասնակցել է Հարության տոնին նվիրված փառատոնին, որն ընթացել է Ռուսաստանում ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 8-ը:

Հարության տոնին նվիրված փառատոնի շրջանակներում ԵՊԿԵ-ի համերգները մեծ հաջողություն են վայելել: Հանդիսատեսը բարձր է գնահատել հայկական երգչախմբի պրոֆեսիոնալ կատարումը:

ԵՊԿԵ-ի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի խոսքերով, համերգից հետո հանդիսատեսից մեկը բարձրացել էր բեմ եւ բոլոր ներկաներին հայտարարել. «Ես ռուս եմ, սակայան ինձ հայ եմ զգում: Այդ զգացողությունն ինձ պարգեւել է հայկական երաժշտությունը Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ»:

ԵՊԿԵ-ի փառատոնի համերգային ծրագրում ընդգրկվել էին ռուսական հոգեւոր երգեր եւ Կոմիտասի երգչախմբային երգերը, որոնք անջնջելի տպավորություն են գործել հանդիսատեսի վրա:

«Կոմիտասի երաժշտությունն այնքան կատարյալ է, որ լինելով հայկական, ընկալելի է գրեթե բոլոր երկրներում», - վստահեցրել է Հարություն Թոփիկյանը: