28 մայիսի 2009 - 17:54 AMT
Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններն իշխանության եւ ունեցվածքի համար հերթական պայքարն են
Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններն իշխանության եւ ունեցվածքի համար հերթական պայքարն են : Այդ մասին մայիսի 28-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Այդ ընտրությունները` Հայաստանի քաղաքական վերնախավի պայքարն են, այլ ոչ թե ժողովրդինն են: Ես միայն հույս ունեմ, որ այդ պայքարը կընթանա օրենքի շրջանակներում եւ մեր հասարակության համար հերթական ցնցումը չի դառնա»,- նշել է հայ քաղաքագետը: Ինչպես նշել է Լեւոն Շիրինյանը, Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն մտածի այն մասին, որ երկիրն աստիճանաբար կորցնում է վստահությունը եւ եվրոպական երկրների աջակցությունը: