6 հունիսի 2002 - 22:54 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԲԱՑԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾՆՎԱԾ ՊԱՐՍԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՆԻԶԱՄԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի Սանկտ-Պետերբուրգ: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» երկու պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է Կասպից ծովի հատակի սահմանազատման մասին համաձայնագրի ստորագրում: Հեյդար Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը կմասնակցեն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծնված պարսիկ ականավոր բանաստեղծ Նիզամիի հուշարձանի բացման արարողությանը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: