28 մայիսի 2009 - 20:22 AMT
Նյու-Յորքում տեղի կունենա Սբ. Վարդանի հայկական եկեղեցու բրոնզե դռների օծումը
Մայիսի 31-ին Նյու-Յորքի Սբ. Վարդանի հայկական եկեղեցում տեղի կունենա նոր բրոնզե դռների օծման արարողությունը: Հանդիսավոր արարողության պատվին եկեղեցու առջեւ ելույթ կունենա «Շուշի» պարային համույթը:

Բրոնզե դռները նկարագրում են Հայաստանում քրիստոնեության ընդունման երեք տեսարան` Տրդատ Երրորդ թագավորի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերներով:

Եկեղեցու համար նոր դռների ստեղծման նախագիծը գոյություն ուներ արդեն 30 տարի, սակայն այն իրականացնել հաջողվել է միայն այժմ: Օծման արարողությունը կկատարի Ամերիկայի արեւելյան ափի հայկական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը: