29 մայիսի 2009 - 00:32 AMT
Առանց Կիպրոսի խնդրի լուծման Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին
Քանի դեռ Թուրքիան չի դադարեցրել Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիան, նա ԵՄ-ի անդամ չի դառնա: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը: Նա նաեւ ընդգծել է, որ, չնայած, բոլոր դժվարություններին, նա շարունակում է վճռականորեն պայքարել Կիպրոսի խնդրի լուծման եւ կղզու վերամիավորման համար:

Դ. Քրիստոֆիասը հավելել է, որ այդ խնդրի լուծումը պետք է հիմնված լինի երկզոնալ դաշնության սկզբունքի վրա, քաղաքական հավասարության առկայության պայմաններում, ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան հասկանա, որ զավթելով երկիրը, չի կարող ժողովրդավարական երկիր լինել եւ դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,հայտարարել է Կիպրոսի նախագահը, հաղորդում է Cyprus News Agency-ն: --ԿԱ--