29 մայիսի 2009 - 14:11 AMT
Հայաստանի ԱԳՆ-ն եւ Իսրայելը խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել`
այդ երկրի արտաքին գործերի նախարարության հետ հերթական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիել Այալոնի եւ այլ բարձրաստիճան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, մասնավորապես` Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Զեեվ Էլկինի հետ: Պատվիրակությունն այցելեց նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, զրույց ունեցավ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: