29 մայիսի 2009 - 19:09 AMT
Beeline-ի բաժանորդների քանակը Հայաստանում կրճատվել է
«ՎիմպելԿոմը» այսօր հրապարակել է իր ֆինանսական եւ օպերացիոն արդյունքները 2009թ. 1-ին եռամսյակի համար, որն ավարտվել է մարտի 31-ին:

Զուտ օպերացիոն եկամուտը հասել է 66,8 մլրդ ռուբլու, ինչը 30,7 տոկոսով ավելացել է 2008թ. առաջիկն եռամսյակի համեմատությամբ եւ նվազել է 4, 1 տոկոսով 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ: OIBDA (օպերացիոն շահույթը մինչ հիմնական միջոցների մաշվածության հաշվառումը) հասել է 32,2 մլրդ ռուբլու, ցույց տալով 239,5 տոկոսի աճ 2008թ. վերջին եռամսյակի համեմատ: Մաքուր վնասը կազմել է շուրջ 8,5 մլրդ ռուբլի` փոխարժեքային տատանումների արդյունքում 23,6 մլրդ ռուբլի վնասի պատճառով:

Beeline-ի բաժանորդների քանակը Հայաստանում 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 481 հազար, ինչը 7,5 տոկոսով քիչ է, քան 2008թ. առաջին եռամսյակում, այն ժամանակ նրանց թիվը 520 հազար էր: