29 մայիսի 2009 - 19:13 AMT
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պատրաստվում է ԼՂՀ մեկնել Հայաստանո՞վ
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը ծրագրում են հունիսի կեսերին այցելել Հայաստան, իսկ հետո` ԼՂՀ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, դիվանագետները ԼՂՀ կմեկնեն Հայաստանով, այսինքն` պաշտոնական թույլտվություն ստանալով ԼՂՀ իշխանություններից: Ստեփանակերտում ծրագրվում է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաեւ ուղեւորությունը Ամարաս եւ Շուշի: Ամենայն հավանականությամբ, Սմբատյանն ու Բյուլ-բյուլ օղլին մեքենայով կհատեն Ադրբեջանի հետ ԼՂՀ սահմանը եւ կշարունակեն ճանապարհը մինչեւ Բաքու:

2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-բյուլ օղլու նախաձեռնությամբ կայացավ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու: