29 մայիսի 2009 - 22:18 AMT
Այսօր գալա-համերգով ավարտվել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը
Ապրիլի 29-ին գալա-համերգով ավարտվել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի գալա-համերգում ներկայացվել է ամերիկյան եւ հայկական ժամանակակից երաժշտությունը հայտնի երաժիշտների` Մաքսիմ Նովիկովի (ալտ, ԱՄՆ), Կարեն Շահգալդյանի (ջութակ, Ռուսաստան), Կարլ Կիլստեդի (ջութակ, ԱՄՆ), Քոլին Յակոբսոնի (ԱՄՆ) կատարմամբ:

Երաժիշտները կատարել են կոմպոզիտորներ Լիզա Բիլավանի (ԱՄՆ) եւ Վաչե Շարաֆյանի (Հայաստան) ստեղծագործությունները:

Փառատոնի կազմակերպիչները Մարիամ Շահինյանը եւ Գագիկ Նազարյանն են` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: