29 մայիսի 2009 - 22:43 AMT
Բաքուն «մտահոգված է» տարածաշրջանի էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի նախագծին Հայաստանի մասնակցությամբ
«Ազերէներժի» ԲԸ փոխնախագահ Մարլեն Ասկերովը հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվեցին էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի նախագծի սխեմայի մասին, բայց Ադրբեջանի մոտ «նկատողություններ են ծագել այդ աշխատանքի հանդեպ»:

«Նրանք (ՌԴ եւ Իրանը` հեղ.) հաշվարկային սխեմայի մեջ ներառել են Հայաստանը: Սակայն, ստորագրելով բնապահպանության ճանապարհային քարտեզը, մենք պարտավորվեցինք մեր տարածքով էկոլոգիապես ոչ մաքուր մթերք չթողնել: Հայկական ԱԷԿ-ը Հայաստանում հիմնական էլեկտրաէներգիայի արտադրողն է, նախագծվել է 70-ականների վերջին - 80-ականների սկզբին եւ կառուցվել 80-ական թթ.: Այդ ժամանակ նախագծման համար նորման 8-բալ սեյսմակայունությունն էր, իսկ այսօր այդ մակարակը բարձրացվել է մինչեւ 9 բալ: Այդպիսով, Հայկական ԱԷԿ-ը չի համապատասխանում սեյսմականության հաշվարկի վերաբերյալ բնապահպանության պահանջներին: Նա պոտենցիալ կերպով էկոլոգիապես վտանգավոր է Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի համար: Մենք առաջարկում ենք Հայաստանը չընդգրկել նախագծի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել այդ ԱԷԿ շուրջ աշխատանքը»,- ասել է Մ.Ասկերովը:

Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգոհամակարգերի միավորման մասին հարցը քննարկվում է 2002-ից, հաղորդում է abc.az-ը: