5 հունիսի 2002 - 23:32 AMT
ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Սթրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրոպայի Խորհրդի ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների եւ ԵԽ-ի կազմում ընդգրկվելուց առաջ Հայաստանի կողմից իր վրա վերցված պարտավորությունների կատարման ընթացքը: Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերի, ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի, Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչի, ներկայումս ԵԽ նախարարների կոմիտեում նախագահողի եւ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի խմբի անդամների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպայի Խորհրդի ղեկավարների Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ: Հուլիսին Երեւան կժամանեն ԵԽ գլխավոր քարտուղարը եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը, իսկ սեպտեմբերին` ԵԽԽՎ նախագահը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: