29 մայիսի 2009 - 23:48 AMT
Բաքուն չի ստորագրի ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ խորհրդի «ճանապարհային քարտեզը»
Ադրբեջանը չի ստորագրի ընդհանուր շուկայի մասին «ճանապարհային քարտեզն» այն պատճառով, որ երկիրը միասնական էներգետիկ շուկայի մասին ԱՊՀ համաձայնագրի մասնակից չէ: Այդ մասին հայտարարել է «Ազէներժի» ԲԸ-ի փոխնախագահ Մառլեն Ասկերովը ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի 35-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու ուրբաթ օրը Բաքվում:

«Ադրբեջանն այդ համաձայնագիրը կնքելու կարիք չունի, քանի որ երկիրն արդեն պատրաստ է այդպիսի շուկայի ստեղծմանը»,- ասել է Ասկերովը:

Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է անցկացնել բնապահպանական մոնիտորինգ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի ոլորտում 2008-ի համար:

2007-ին ճանապարհային քարտեզի իրագործման շրջակա միջավայրի մոնիտորինգին մասնակցել են խորհրդի 8 անդամ-երկրներ: Թուրքմենստանը, Վրաստանը եւ Հայաստանը հրաժարվել են մոնիտորինգին մասնակցությունից: Անցկացված մոնիտորինգի արդյունքներն արդեն փոխանցվել են «Եվրաէլեկտրիկին»,- հաղորդում է Day.az-ը: