30 մայիսի 2009 - 13:45 AMT
2009թ. մայիսին սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 103.4%
2009թ. մայիսին սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 103.4%: 2009թ. Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք - ծխախոտ)՝ 99.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.1%, ծառայությունների սակագներինը՝ 109.8%:

2009թ. մարտ-մայիս ամիսներին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 6.3% ընդհանուր գնաճ, ընդ որում, մայիսին ապրիլի համեմատ գնաճը կազմել է 1.6%: մայիսին ապրիլի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք - ծխախոտ) գներն աճել են 2.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.6%-ով, իսկ ծառայությունների սակագներինը` 0.2 %-ով:

2009թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.1 %, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.4%):