30 մայիսի 2009 - 14:52 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահի հետ
Երեւանում ընթանում է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանի պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) իրենց այցի ընթացքում երկրորդ անգամ հանդիպում կունենան ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Համանախագահները Երեւան են ժամանել Բաքվից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում հունիսի 4-ին կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար: