30 մայիսի 2009 - 14:53 AMT
Արտարժույթի շուկայի շաբաթական ամփոփ տվյալները
Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52.615.253 ԱՄՆ դոլար` 370.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, - վաճառվել 49.730.834 ԱՄՆ դոլար` 372.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 371.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10.527.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 370.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12 մլն ԱՄՆ դոլար, - հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: