30 մայիսի 2009 - 16:14 AMT
«Իմպուլսը» շարունակում է վստահ առաջնորդել Հայաստանի առաջին լիգայի առաջնությունը
Տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի առաջնության 8-րդ փուլի խաղերը: Դիլիջանի «Իմպուլսը» հերթական հաղթանակը տարավ եւ հավաքելով 19 միավոր 6 միավորով առաջ անցավ մոտակա թիմերից` «Բանանց-2», «Փյունիկ-2»-ից, «Շիրակ-2»-ից:

8-րդ փուլի արդյունքները`

«Բանանց-2»-«Փյունիկ-3»-1:0
Գոլը` Դավիթ Սյուզյան-49 րոպե

«Շիրակ-2»-«Շենգավիթ»-0:0

«Փյունիկ-2»- «Բանանց-3»-4:2
Գոլերը` Արտակ Հովհաննիսյան-3, 63, 75 րոպե, Խորեն Մանուչարյան-87 րոպե («Փյունիկ-2»), Արտուշ Քերոբյան-4, 20 («Բանանց-3»):

«Իմպուլս»-«Միկա-2»-2:1
Գոլերը` Վարդան Պետրոսյան-37, 51 («Իմպուլս»-«), Գոռ Պետրոսյան 89 11-մետրանոց («Միկա-2»):

Մրցաշարային դասավորությունը 8 փուլերից հետո`
1. «Իմպուլս»-19 միավոր
2. «Բանանց-2»-13
3.«Փյունիկ-2»- 13
4. «Շիրակ-2»-13
5. «Շենգավիթ»-12
6. «Գանձասար-2»,-10
7. «Միկա-2»-5
8«Փյունիկ-3»-2
9. «Բանանց-3»-2: