30 մայիսի 2009 - 17:54 AMT
Միջազգային կազմակերպությունների դիտորդները պատրաստ են իրենց առաքելությանը
«Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում որպես դիտորդ կմասնակցեն Եվրոպայի Խորհրդի 15 ներկայացուցիչներ, ԵԱՀԿ նախագահ Սերգեյ Կապինոսը, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, Ընտրությունների համակարգման միջազգային հիմնադրամը նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂՀ ԿԸՀ նախագահ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւիկ Օհանյանը:

Նրա խոսքերով, որպես դիտորդ ընտրություններին կմասնակցեն նաեւ 29 տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 6000 մարդ:

ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղարը հաղորդել է նաեւ, որ ընտրությունների օրը` մայիսի 31-ին, սկսած 12:00-ից, Հայաստանի ԿԸՀ-ն յուրաքանչյուր 3 ժամը մեկ ուղիղ եթերով կհաղորդվի քվեարկության մասնակցած ընտրողների քանակի մասին: