30 մայիսի 2009 - 18:25 AMT
Բաքուն առաջարկում է Ռուսաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակ ստեղծել
Ադրբեջանը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով երեկ Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի 35-րդ նիստում: Ադրբեջանի ազգային էներգետիկ օպերատորի` «Ազերէներջի» ԲԲԸ-ի նախագահ Էթիբար Փիրվերդիեւը հայտարարել է, որ նիստում քննարկվել են ադրբեջանական կողմի համար կարեւոր հարցեր` Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գծերով էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերը:

«Քննարկվել է նաեւ Ռուսաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ օղակի ստեղծման հնարավորությունը»,-ասել է Փիրվերդիեւը:

Ընդ որում Փիրվերդիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ ավարտում է 350 կմ էլեկտրահաղորդիչ գծերի շինարարությունը, որը մաս կկազմի Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի:

«Մենք կատարել ենք մեր ներդրումային պարտավորությունները եւ հուսով ենք, որ դա կանի նաեւ ՌԴ-ն»,-ասել է Փիրվերդիեւը:
Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծերի նախագիծն այսօր մշակվում է: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն է սկսել ԱՄՆ-ի Միջազգային համագործակցության գործակալությունը` USAID-ին:

Պետք է նշել, որ նիստին չեն մասնակցել Թուրքմենստանը, Վրաստանն ու Հայաստանը, սակայն ներկա է եղել Իրանը, հաղորդում է Fineko/abc.az-ը: