30 մայիսի 2009 - 19:15 AMT
Չեխիան եւ Շվեդիան կողմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
Թուրքիան կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Եվրամիության համար: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայում Չեխիայի դեսպան Եվա Ֆիլիպին: «ԵՄ-ն քրիստոնեական ակումբ չէ եւ ունիվերսալ իրավունքներն ու սկզբունքները չպետք է կապվեն կրոնի հետ: Չեխիան ԵՄ-ի նախագահողի դերում սատարում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանն Եվրամիությանը»,-ասել է չեխ դիվանագետը, հաղորդում է Anatolia News Agency-ն:

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու դարձավ 1999թ. դեկտեմբերին: Այս հարցի շուրջ բանակցությունները սկսվեցին 2005թ. հոկտեմբերի 23-ին: Կոշտ դիրքորոշմամբ ԵՄ-ին անդամակցելուն դեմ են Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնք բազմիցս են հայտարարել, որ Թուրքիան կարող է հավակնել միայն արտոնյալ գործընկերության: