30 մայիսի 2009 - 19:47 AMT
Հունիսին Թուրքիան կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Թուրքիան հունիսի 1-ին կգլխավորի ԱԽ-ն: Թուրքիայի ղեկավարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիմնական առաջնությունը կլինի իրավիճակի կարգավորումն Աֆղանստանում ու Պակիստանում:

Նախագահությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում անցնում է ըստ այբբենական կարգի:

Թուրքիան ՄԱԿ-ի ԱԽ նախագահությունը ստանձնեց հունվարին: Որպես ՄԱԿ-ի 10 ոչ մշտական անդամներից մեկը, նա կմնա ԱԽ-ում մինչեւ 2010թ. ավարտը: