30 մայիսի 2009 - 21:24 AMT
Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության ընդհանուր թիմային ստուգարքում
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Ֆեդի Ալեքսանյանի ղեկավարությամբ Երեւանում անցկացվող աշխարհի առաջնությունում ավարտել է իր ելույթները 4 բրոնզե, 2 արծաթե եւ 1 ոսկե մեդալներով:

Այդպիսով, հայկական թիմը երրորդ տեղն է զբաղեցրել մայիսի 23-ից մինչեւ 30-ն աշխարհի առաջնությանը մասնակցող 42 հավաքականների շրջանում:

Ընդհանուր թիմային ստուգարքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը (5-0-4), երկրորդ տեղում` Կուբայի հավաքականը
(2-1-2), երրորդ տեղում է Հայաստանը (1-2-4), չորրորդ տեղում` Ուկրաինան (1-1-1), հինգերորդ տեղում ` Ուզբեկստանը (1-0-4), 6-րդ տեղում` Գերմանիան (1-0-1):

Նշենք, որ Հայաստանն աշխարհի պատանեկան նախորդ վեց առաջնություններից մասնակցել է միայն 2002 թվականի առաջնությանը, որը տեղի է ունեցել Հունգարիայում եւ արժանացել է մեկ արծաթե մեդալի: