30 մայիսի 2009 - 21:27 AMT
Երեւանում բացվել է «Բուլղարիան իր ողջ փայլով» լուսանկարչական ցուցահանդեսը
Այսօր Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարվա շրջանակներում ՀՀ Ճարտարապետների տանը երկու երկրների մշակույթի փոխնախարարներ Գագիկ Գյուրջյանն ու Իվան Տոկաջիեւը բացել են «Բուլղարիան իր ողջ փայլով» լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատմում է Բուլղարիայի վանքերի ու սրբավայրերի մասին:

«Լուսանկարներն իմ 4-ամյա աշխատանքի արդյունքն են: Լուսանկարչական ցուցահանդեսը վերջին 2 տարում ներկայացվել է 10 եվրոպական երկրներում: Իսկ Հայաստանն առաջինն է հետխորհրդային երկրներից, որտեղ այն ցուցադրվում է»,-PanARMENIAN.Net-ին թղթակցին է ասել հեղինակը` լուսանկարիչ Տոշո Պեյկովը: