31 մայիսի 2009 - 14:45 AMT
ՌԴ-ն պատրաստ է առաջարկություններ ներկայացնել Բաքվին` ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ
ՌԴ-ն պատրաստ է առաջարկություններ ներկայացնել Բաքվին` Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Վյաչեսլավ Սինյուգինը: «Ռուսաստանը մեծ փորձ, ներուժ ունի, ինչպես նաեւ արտերկրում ատոմային էներգետիկայի ոլորտում բազմաթիվ նախագծեր: Մենք գտնում ենք, որ այդ նախագծերը բավական մրցունակ են: Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր առաջարկներն Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման հնարավորության կապակցությամբ»,-ասել է Սինյուգինը, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: