Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի՝ «Ժոգորկու Քենեշի» նախագահ Նուրլանբեկ ուուլու Տուրգունբեկի գլխավորած պատվիրակությունը։
Հյուրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Պատվիրակության այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։