Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն սկսել է իր պաշտոնական այցը Հայաստան։
Մեկնարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի պաշտոնական այցը Հայաստան:
ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի առանձնազրույցը:
Ֆրանսիացի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ասել է, որ Երևանը բարձր է գնահատում Փարիզի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, հայտնում է «Ազատությունը»։
«Սա, իհարկե, տարածաշրջանում կանխատեսելի անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կարևոր գրավական է», - նշել է նա: