31 մայիսի 2009 - 15:25 AMT
Վրաստանում ավարտին են մոտենում ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Վրաստանում ավարտին են մոտենում ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք հարուցեցի ՌԴ-ի խիստ դժգոհությունը: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 700 զինծառայողներ 13 երկրներից:

Զորավարժություններն անցնում էին Հարավային Օսեթիայից ոչ հեռու, որտեղ անցյալ տարվա պատերազմից հետո մնում են ռուսական զորքերը: Հարավային Օսեթիայի պաշտոնյաները գտնում են, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները գաղտնի նպատակ են հետապնդում: «Մենք չենք բացառում, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում անց են կացվում միտումնավոր, Հարավային Օսեթիայում կայանալիք ընտրություններին խանգարելու համար»,-հայտարարել է Հարավային Օսեթիայի արտգործնախարար Մուրադ Ջոեւը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: