31 մայիսի 2009 - 17:22 AMT
Քվեարկությանը մասնակցել է մահացած Գեւորգ Թադեւոսյանը
ՀԱԿ տարածած մամլո հաղորդագրությունում ասվում է, որ մոտավորապես ժամը 13.30-ին 11/21 ընտրատեղամասում քվերարկությանը մասնակցել է մահացած Գեւորգ Թադեւոսյանը: Հաղորդագրությունում նաեւ հայտնվում է երթուղային տաքսիներով քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելու եւ 5000 դրամի չափով կաշառքներ բաժանելու մասին: Բերվում են փաստեր ընտրական արկղերի մեջ քվեաթերթիկներ գցելու մասին: ՀԱԿ-ը հայտնում է նաեւ քվեարկությանը ժամկետային զինծառայողների մասնակցության մասին:

Հայկական ազգային կոնգրեսի վստահված անձինք հայտարարում են, որ ընտրատեղամասերում նրանց վրա ճնշում է գործադրվել: