1 հունիսի 2009 - 13:40 AMT
Այսօր նշվում է հնագույն միջազգային տոներից մեկը
Հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Սա հնագույն միջազգային տոներից մեկն է` այն որոշվեց տոնել Կանանց միջազգային ժողովրդավարական դաշնության 1949թ. նոյեմբերին կայացած հատուկ նստաշրջանում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1950թ.: ՄԱԿ-ն աջակցեց այդ նախաձեռնությանը եւ երեխաների իրավունքների, կյանքի ու առողջության պաշտպանությունը հայտարարեց իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: