3 հունիսի 2025 - 10:50 AMT
Կոստանյան․ Դիվանագիտական համապատասխան գործողություններ ենք կատարում՝ էսկալացիա թույլ չտալու համար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Գորիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ է, ասել է, որ Հայաստանը իրականացնում է գետնի վրա դիվանագիտական համապատասխան գործողություններ` թույլ չտալու համար հետագա էսկալացիաներ:

«Կրակոցները վստահաբար չեն օգնում ընդհանուր իրավիճակին, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ», - նշել է փոխարտգործնախարարը, հայտնում է Auroranews.am-ը։

Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահամանմերձ գյուղերի ուղղությամբ ՝ թիրախավորելով նաև բնակելի տները:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։