1 հունիսի 2009 - 14:46 AMT
Ի նպաստ Հայ դատի հանձնախմբի հիմնադրամի կազմակերպված հեռուստամարաթոնում հավաքվել է 2 548 000 դոլար
Ի նպաստ Հայ դատի հանձնախմբի հիմնադրամի կազմակերպված 6-ժամյա հեռուստամարաթոնում հավաքվել է 2 548 000 դոլար: Ինչպես գրում է «Ասպարեզ» թերթը, ԱՄՆ-ի հայ համայնքից ստացված նվիրատվությունները վկայում են հայազգի ամերիկացիների միասնության մասին: Վեց ժամ շարունակ եթերում ցուցադրվել են ANCA-ի հիմնադրամի գործունեության մասին պատմող փաստագրական կադրեր` ներկայացնելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու ճանաչմանն ուղղված աշխատանքներն, աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Տարբեր երկրների կամավորներ էին եկել հայկական «Horizon» հեռուստատեսության ստուդիա, ապահովելու համար հեռուստաեթերի հաջողությունը, որը նախապատրաստվել էր ամիսներ շարունակ: