1 հունիսի 2009 - 14:52 AMT
Շուրջ 30 հայկական ընկերություններ կմասնակցեն ArmTech կոնգրեսին
ArmTech կոնգրեսը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում: «Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է այդ կոնգրեսին: Այս տարի մենք հուսով ենք, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 30 հայկական ընկերություններ»,-մամլո ասուլիսում ասել է Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահություն է հայտնել, որ այս տարի Հայաստանի ներկայությունն առաջիկա կոնգրեսին ավելին կլինի, քան նախորդ երկուսի ժամանակ, անկախ բոլոր տնտեսական դժվարություններից:

Նշվել է նաեւ, որ, հավանաբար, Հայաստանից կոնգրես կայցելեն 300-350 հոգի: