1 հունիսի 2009 - 16:53 AMT
ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու զինվորներ ինքնակամ լքել են զորամասը
Մայիսի 31-ին ժամը 14:10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի (ԼՂՀ ՊԲ) հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողներ Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանն անհայտ հանգամանքներում ինքնակամ լքել են զորամասը եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը:

Զինծառայողները զորակոչվել էին սույն թվականի մայիսի 19-ին: Ներկա դրությամբ կատարվում է միջադեպի հետաքննություն: