1 հունիսի 2009 - 17:09 AMT
Nabucco-ի եւ բրիտանական White stream ընկերության տնօրեններն այցելելու են Բաքու
7.9 մլն եվրո արժողությամբ Nabucco գազատարը նախատեսում է Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից գազ մատակարարել ԵՄ երկրներ: Խողովակաշարի առավելագույն հզորությունը տարին 31 մլրդ խորանարդ մետր է: Նախագծի մասնակիցներն են ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz,-ը ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ը եւ գերմանական RWE-ն:

Համաձայն White sream նախագծի, գազը ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրից Վրաստանի միջով Սեւ ծովի հատակով մղվելու է Ուկրաինա եւ ԵՄ երկրներ:

Առաջին էտապում խողովակաշարի անցումային կարողությունը նախատեսվում է տարեկան 8 մլրդ խորանարդ մետր: Այդ դեպքում գազատարը գազով է հագեցվելու ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրից: Ավելի ուշ «Սպիտակ հոսքը» կարող է միացվել անդրկասպիական գազատարին: Այդ դեպքում խողովակաշարի երկրորդ գիծը դրվելու է ծովի հատակում եւ հզորությունն այդ դեպքում ավելանալու է տարին 24-32 մլրդ խորանարդ մետրով:

Ինչպես վերջերս հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիլ Ալիեւը, «չնայած գազամատակարարման տարբեր նախագծերի առատությանը` ռուսական, իրանական ուղղություն, White stream, Nabucco, Թուրքիա-Հունաստան-Իտալիա, ռազմավարական առումով մենք դիտարկում ենք մեկ հիմնական ուղղություն` հետեւելով փոխադրումների դիվերսիֆիկացիային»:

«Կարեւոր չէ, թե որ շուկա է մատակարարվելու գազը: Գլխավորը գնումների երկարաժամկետ հեռանկարները են, ինչպես նաեւ սպառողի կայուն ֆինանսական հնարավորությունները: Ադրբեջանի համար, հաշվի առնելով միջազգային ֆինանսական ինստիտուտները, այդպիսի շուկա է Եվրոպան»,- հայտարարել է նախարարը:

Ադրբեջանն արդեն գազ է տրամադրում, Թուրքիային, ինչպես նաեւ գործառույթներ է իրականացնում Իրանի հետ: Ռուսաստանի հետ բանակցություններ են վարվում երկու հարցերի շուրջ` Դաղստանին տարեկան 1.5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին, ինչպես նաեւ «Գազպրոմի» կողմից շուկայական գներով գազի գնման մասին, որը ձեռք է բերվելու «Շահ-Դենիզ» հանքավայրի երկրորդ աստիճանի մշակումից:

«Մոտ ժամանակները նաեւ սպասվում է, որ որոշում է ընդունվելու «Շահ-Դենիզ» նախագծի երկրորդ աստիճանի աշխատանքը սկսելու մասին»,- հայտնել է արդյունաբերության եւ էներգետիկային նախարար Նատիկ Ալիեւը, ավելացնելով, որ որոշման ընդունման դանդաղեցումը կապված է երկրորդ աստիճանի գազի գնման հարցի որոշման հետ:

Անդրադառնալով Nabucco նախագծի իրագործմանը` նախարարը դժգոհել է այդ հարցի նկատմամբ Արեւմուտքի անբավարար ուշադրությունից: «Մենք իրագործել ենք երկու միջազգային խողովակաշարեր` Բաքու-Թբիլիսի- Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում, այդ ժամանակ մենք նկատում էին Արեւմուտքի եւ միջազգային ընկերությունների շահագրգռվածությունը, ինչը մենք չենք տեսնում Nabucco-ի իրականացման ժամանակ: Միայն խոսքեր, եւ չկան ոչ մի գործնական գործողությւոններ: Այն նախագծի իրագործման համար պետք են ֆինանսներ, քաղաքական կամք եւ ընկերությունների էնտուզիազմ, որոնք նախատեսում են այդ խողովակաշարի կառուցումը»,- ասել է նա:


Nabucco գազատարի կառուցման նախագիծը պաշտոնապես ներկայացվել է Սոֆիայում այս տարվա մարտին: